Լևոն Մկրտչյան. ՀՀ-ում արևմտահայերենով դպրոց ունենալու փորձեր են արվում![]() 22 սեպտեմբերի 2017 - 17:29 AMT PanARMENIAN.Net - Սիրիահայ երեխաների ընդգրկումը մեր կրթական համակարգ ևս ներառական կրթություն է: Այսպիսի հայտարարություն է արել ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը լրագրողների հետ հանդիպմանը՝ նշելով, որ դեմ է ներառական կրթության մեջ միայն հաշմանդամություն ունեցող երեխաներին դիտարկելուն: «Սիրիահայ երեխաների ընդգրկումը մեր կրթական համակարգ ևս ներառական կրթություն է», - ասել է նախարարը՝ հավելելով, որ Հայաստանում արևմտահայերենով դպրոց ունենալու փորձեր են արվում, հայտնում է Aysor.am-ը։ Նախարարը նաև ընդգծել է, որ նախորդ տարվա ընթացքում համընդհանուր ներառական կրթության համակարգ է ներդրվել ՀՀ Սյունիքի, Տավուշի և Լոռու մարզերում։ Նրա խոսքով՝ ՀՀ ներառական կրթության մեջ ընդգրկված է շուրջ 5800 երեխա։ «Հատուկ 4 դպրոցների և երեխաների գնահատման կենտրոնի վերակազմավորման արդյունքում ձևավորվել է 6 մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն Երևան, Գորիս, Կապան, Սիսիան, Վանաձոր, Սպիտակ, Ստեփանավան քաղաքաներում», - նշել է նախարարը։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել «Հանրակրթության մասին» օրենքի այն պահանջը, որի համաձայն՝ հանրապետությունում 12-ամյա կրթությունը դառնում է պարտադիր: ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանն ասել է, որ օրենքի պահանջ է` 2025-ին անցնել համընդհանուր ներառական կրթության կազմակերպման և որոշ դեպքերում ծնողների չգիտակցելու կամ խնդրին լուրջ չվերաբերվելու դեպքում շատ երեխաներ կարող են դուրս մնալ կրթությունից: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |