ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարները հանդիպել են. Խոսել են պայմանավորվածությունների կատարումից

ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարները հանդիպել են. Խոսել են պայմանավորվածությունների կատարումից

PanARMENIAN.Net - ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ու Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը սեպտեմբերի 21-ին Նյու Յորքում կայացած հանդիպմանը քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը:

Հանդիպման ընթացքում նախարարներն անդրադարձել են նաև հայ-ռուսաստանյան դաշնակցային հարաբերությունների օրակարգային մի շարք հարցերի, ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 72-րդ նստաշրջանի օրակարգային հարցերի, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը արծարծել են առաջիկայում նախատեսվող բարձր մակարդակի փոխայցելությունների ժամանակացույցը։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---