Կարո Փայլանը Սերժ Սարգսյանին է ներկայացրել Թուրքիայի հայ համայնքի ներկայիս վիճակը![]() 22 սեպտեմբերի 2017 - 17:39 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանր սեպտեմբերի 22-ին ընդունել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանին, որը Երևանում է Հայաստան-սփյուռք համահայկական 6-րդ համաժողովին մասնակցելու նպատակով: Նախագահը ողջունել է հայազգի պատգամավորին, կարևորել համահայկական օրակարգի խնդիրների քննարկմանը նվիրված համաժողովին նրա մասնակցությունը և այդ խնդիրների լուծմանն իր նպաստը բերելու պատրաստակամությունը: Կարո Փայլանը Սերժ Սարգսյանին ներկայացրել է Թուրքիայի հայ համայնքի ներկայիս վիճակը, Հանրապետության նախագահի հետ զրուցել համայնքային կյանքին առնչվող հարցերի շուրջ, որոնց հայազգի պատգամավորն անդրադառնում է նաև Թուրքիայի խորհրդարանում, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը: Ավելի վաղ հայազգի պատգամավորն ասել էր, որ փորձելու է ջանքեր գործադրել հայ-թուրքական երկխոսության վերսկսման ուղղությամբ: «Ամենամութ ձմեռվա մեջ պետք է մենք՝ ժողովրդավարներս, գտնենք ճամփա, պետք է ջանք թափել: Ժողովրդավարությունը Թուրքիայում անկում է ապրում, և Հայաստանն ավելի ինքնավստահ է հիմա, երբ ասում է, որ եթե այսպես չլինի, կանի որոշ գործողություններ: Երկխոսության դուռը պետք է բացել, և ես փորձելու եմ այդ ուղղությամբ ջանքեր գործադրել: Երբ Թուրքիա վերադառնամ, նախարարների հետ պետք է խոսեմ, դուռը քիչ մը բանալու համար պետք է ջանամ», - հայտարարել է Փայլանը՝ մեկնաբանելով ՄԱԿ-ի ԳՎ-ում ՀՀ նախագահի հայտարարությունը, հայտնում է Aysor.am-ը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |