Ադրբեջանցի պատգամավոր․ Եթե հայերը գավաթ խփեին ռեստորանում, գլխներին օղու շիշ կջարդեին22 սեպտեմբերի 2017 - 23:48 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանցի պատգամավոր Ռաֆայել Ջաբրայիլովը հունից դուրս է եկել, տեսնելով Բաքվում «Եվրանեսթի» նիստին գտնվող ՀՀ ԱԺ պատգամավորներ Արմեն Աշոտյանի ու Մանե Թանդիլյանի սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ անկախության օրը, գինու գավաթները ձեռքերին արված լուսանկարը։ Պետաիրավական քաղաքականության կոմիտեի անդամ Ջաբրայիլովը հայտարարել է, որ նրանք հատուկ են նկարահանվում Բաքվում գավաթներով՝ սեփական վարկանիշը բարձրացնելու համար։ «Ես կարծում եմ, որ նրանք այդ լուսանկարներով սադրում են ադրբեջանցիներին, որ մեկնումեկը չդիմանա ու հարձակվի նրանց վրա։ Իհարկե, Հայաստանի ներկայացուցիչները դրանից հետո միանգամից իրենց զոհ կներկայացնեն․․․ այդ լուսանկարները նրանք հյուրանոցի համարում են արել։ Եթե ռեստորանում այսպես անարժան իրենց պահեին, որևէ ադրբեջանցի օղու շիշը գլուխներով կջարդեր։ ՃԻշտն ասած, դա հոգուս մյուռոն կլիներ», - ասել է նա, միանգամից նշելով, որ, ամեն դեպքում բռնությունը «ճիշտ մեթոդ» չէ։ Աշոտյանն ու Թանդիլյանը Բաքվում մասնակցում են «Եվրանեսթի» սոցիալական, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովի կողմից կազմակերպված համաժողովին։ Համաժողովը նվիրված է Արևելյան գործընկերության երկրներում կանանց առողջության և գենդերային հավասարության բարելավման խնդիրներում խորհրդարանական ներգրավվածության հարցերին։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |