ՀՀ ներկայացուցիչը բիլիարդի «Կրեմլի գավաթի» եզրափակչում է23 սեպտեմբերի 2017 - 11:07 AMT PanARMENIAN.Net - ՀՀ բազմակի չեմպիոն, Հայաստանի հավաքականի անդամ, միջազգային կարգի սպորտի վարպետ Ռազմիկ Վարդանյանը մասնակցում է բիլիարդի «Կրեմլի գավաթ» խոշորագույն միջազգային մրցաշարին, որը նաև հայտնի է որպես տարվա կարևորագույն գերմրցաշար։ Մրցաշարն անցակցվում է Մոսկվայի Օլիմպիական մարզահամալիրում: Եռօրյա համառ պայքարի արդյունքում հայ մարզիկը հայտնվել է գերմրցաշարի եզրափակչում, որտեղ ուժերը կչափի Ուզբեկստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Սիդորովի հետ։ Կրեմլի Գավաթի եզրափակիչը կկայանա սեպտեմբերի 23-ին, հայտնում է Հայաստանի Բիլիարդային սպորտի ֆեդերացիան: Ռազմիկ Վարդանյանը Կրեմլի գավաթին մասնակցելու ուղեգիրը ձեռք է բերել հաղթելով սեպտեմբերի սկզբին Հայաստանի Բիլիարդային սպորտի Ֆեդերացիայի կողմից կազմակերպված Դինամիկ բուրգ խաղաձևի Հայաստանի բաց առաջնությունում։ Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Միրզոյանն Էստոնիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ օրակարգն ու տարածաշրջանային զարգացումները Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքը Փաշինյանը չի մեկնել Աշխաբադ՝ մասնակցելու ԱՊՀ երկրների վարչապետերի հանդիպմանը ՀՀ–ն ներկայացնում էր ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը Reuters. Պուտինը համաձայն է բանակցել հրադադարի մասին, բայցև պատրաստ է շարունակել պատերազմը Պուտինը պատրաստ է հրադադարի, եթե ամրագրվի առկա առաջնագիծը «Ռոստելեկոմ Հայաստանը» վերափոխվում է OVIO-ի Մինչև 2024թ․ ընկերությունը Հայաստանում կատարել է ավելի քան 37 մլրդ դրամ ներդրում |