Times. Լոնդոնը պատրաստ է 40 մլրդ ֆունտ վճարել ԵՄ-ից դուրս գալու համար23 սեպտեմբերի 2017 - 14:02 AMT PanARMENIAN.Net - Բրիտանիայի կառավարությունը պատրաստ է 40 մլրդ ֆունտ ($54 մլրդ) վճարել Եվրամիությունից դուրս գալու համար: Այդ մասին գրել է բրիտանական Times-ը Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի Ֆլորենցիայում ունեցած ծրագրային ելույթից հետո: Պարբերականը մեջբերում է Բրյուսելից 2 աղբյուրի կարծիք: Ըստ թերթի, գումարը 2 բաղադրիչից է կազմված: Մեկը՝ Մեյի կողմից հաստատված պարտավորություններն են, որ Լոնդոնն ունի, քանի որ անդամավճարները ԵՄ բյուջե հաշվարկած են մինչև 2020թ. երբ ավարտվում է բյուջետային շրջանը: Խոսքը այս դեպքում 20 մլրդ ֆունտի մասին է, գրում է ՏԱՍՍ-ը: Մյուս մասը՝ Մեծ Բրիտանիայի այլ պարտավորություններն են, որոնք, ըստ պարբերականի, պետք է առանձին քննարկվեն, իսկ վճարումները կարող են տարիներ տևել: Ավելի վաղ Financial Times-ը գրել էր, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը պատրաստ է €20 մլրդ (17 մլրդ ֆունտ) վճարել, իսկ ավելի վաղ ասվել էր, որ Բրյուսելի պահանջները շատ ավելի մեծ են և որ ԵՄ-ն պնդում է €100 մլրդ (88 մլրդ ֆունտ) գումարի վրա: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |