Արցախցի քանդակագործը Լեհաստանում Վիքիպեդիայի արձանի հեղինակն է![]() 23 սեպտեմբերի 2017 - 14:20 AMT PanARMENIAN.Net - Լեհական Սլուբիցե քաղաքում է կանգնած աշխարհում Վիքիպեդիայի միակ արձանը, որի հեղինակն է արցախցի քանդակագործ Միհրան Հակոբյանը: Քանդակը կարծես փազլներից բաղկացած գլուբուս լինի անավարտ վերին մասով, որը պահում են գրքերի կույտերի վրա կանգնած մարդկային 4 ֆիգուր, գրում է Rusarminfo-ն: Մատչելի տեղեկատվությանը և գիտելիքին կանգնեցված այդ արձանը տեղադրվել է Սլուբիցեում 2014-ին, արձանի բարձրությունը 2 մ է: Միհրան Հակոբյանն Արցախից է, նա հաղթող էր ճանաչվել հայտարարված մրցույթում: Այն ժամանակ նա ուսանում էր Լեհաստանում, ուր մեկնել էր Երևանի գեղարվեստի ակադեմիան ավարտելուց հետո: 33-ամյա քանդակագործը Արցախի ժողովրդական նկարիչ Արմեն Հակոբյանի ընտանիքում է մեծացել: Նա նաև անիմացիոն ֆիլմեր է նկարահանում: 2013-ին Հակոբյանի անիմացիոն «Անձրևանոցը» ֆիլմը Լեոնիդ Ենգիբարովի պատմվածքի հիման վրա ստացավ հանդիսատեսի համակրանքի մրցանակը մոսկովյան Short Film Fund փառատոնում:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |