Հետազոտություն. Շաբաթական 5 անգամ 30-րոպեանոց ֆիզիկական ակտիվությունը երկարացնում է կյանքը![]() 23 սեպտեմբերի 2017 - 15:54 AMT PanARMENIAN.Net - Կանադացի գիտնականները Մաքմասթերի համալսարանից պարզել են, որ 30-րոպեանոց ֆիզիկական ակտիվությունը շաբաթական 5 օրվա ընթացքում նվազեցնում է մահացության ռիսկը սիրտանոթային հիվանդություններից և այլ պատճառներից, և երկարացնում է կյանքը: Հետազոտությանը մասնակցել է 130.000 մարդ 17 երկրից: Կամավորները նշել են, թե շաբաթվա կտրվածքով որքան են զբաղվում ֆիզիկական վարժություններ կատարելով: Նրանց առողջական վիճակին հետևել են գրեթե 7 տարի, գրում է Lenta.ru-ն New Scientist-ի վրա հղումով: Պարզվել է, որ շաբաթական արագ քայլքին 150 րոպե հատկացնող մարդկանց մոտ վաղաժամ մահվան ռիսկը նվազել է 28 տոկոսով, իսկ 750 րոպե ֆիզիկական ակտիվությունը նվազեցրել է մահվան հավանականությունը 36 տոկոսով: Ըստ գիտնականների, պարտադիր չէ վազել, լողի գնալ կամ մարզադահլիճում պարապել, բավական է տանը մաքրություն անել կամ ոտքով աշխատանքի գնալ: Եթե հետևեք այդ խորհուրդներին, ապա յուրաքանչյուր 7 տարին մեկ կարելի է կանխել մահացությունների 8 տոկոսը: Ինչպես հայտնում է New Scientist-ը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս 18-64 տարեկան անձանց շաբաթական առնվազն 150 րոպե հատկացնել ֆիզիկական չափավոր ակտիվությանը և 2 օր՝ մկաններն ամրացնելու համար: Հղումներ թեմայով. Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |