Երևանում մեկնարկում է Հայ- իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստը![]() 25 սեպտեմբերի 2017 - 11:56 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 25-ին Երևանում մեկնարկում է Տնտեսական, առևտրային, գիտական և տեխնիկական համագործակցության հարցերով հայ - իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի չորրորդ նիստը: Հայկական կողմը գլխավորում է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, իրաքյան կողմի համանախագահը Իրաքի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Ֆալահ Հասան Զիդան ալ-Լուհայիբին է: Իրաքյան պատվիրակությունն արդեն Հայաստանում է, հայտնում է տարածքային կառավարման ու զարգացման նախարարության մամուլի ծառայությունը: Նիստը կավարտի աշխատանքը սեպտեմբերի 26-ին: 2016-ին Բաղդադում կայացել էր Տնտեսական, առևտրային, գիտական և տեխնիկական հարցերով հայ-իրաքյան հանձնաժողովի 3-րդ նիստը և համաձայն 2013թ. նոյեմբերի 6-ին Երևանում Հայաստանի Հանրապետության և Իրաքի Հանրապետության կառավարությունների միջև ստորագրված Տնտեսական, առևտրային, գիտական և տեխնիկական համագործակցության համաձայնագրի հոդված 3-ի՝ 2017թ. սեպտեմբերի 25-26-ին էլ Երևանում է կայանալու հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի 4-րդ նիստը: Իրաքյան պատվիրակության այցի ընթացքում Իրաքի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Ֆալահ Հասսան Զիդան Ալ-Լուհայիբին հանդիպումներ կունենա բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Մինչդեռ Իրաքյան Քրդստանում սեպտեմբերի 25-ին անցնում է անկախության հանրաքվեն: Քրդական լրատվամիջոցները հայտնում են, որ ընտրատեղամասերի առաջ երկար հերթեր են գոյացել, քանի որ մարդիկ շտապում են քվեարկության: Հանրաքվեի նախնական արդյունքները հայտնի կլինեն ընտրատեղամասերը փակվելուց հետո 24 ժամվա ընթացքում: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |