Microsoft-ն ու Facebook-ը նոր մալուխ են ստեղծել. Այն կարող է վայրկյանում 160 տերաբիտ տվյալ փոխանցել![]() 25 սեպտեմբերի 2017 - 15:32 AMT PanARMENIAN.Net - Microsoft, Facebook-ը և Telxius հեռահաղորդակցային կորպորացիան ավարտել են տեխնոլոգիապես ամենաառաջադեմ Marea մալուխի ստեղծումը, որը կարող է վայրկյանում 160 տերաբիտ տվյալ փոխանցել: Ըստ Microsoft-ի, այն 16 միլիոն անգամ ավելի արագ է, քան միջին վիճակագրական տնային ինտերնետ միացությունը, ինչը թույլ է տալիս միաժամանակ 71 միլիոն տեսահոլովակ հեռարձակել HD որակով: Մալուխը հատում է Ատլանտյան օվկիանոսն ավելի քան 5200 մ խորության վրա, երկարությունը 6.600 կմ է, իսկ ընդհանուր քաշը՝ 4.65 մլն կգ, գրում է «Պոպուլյարնայա մեխանիկան»: Մինչև 2025թ. ակնկալվում է թրաֆիկի 8-պատիկ ավելացում գործող թվային ծառայություններում, ուստի նոր մալուխի ներուժը կիրացվի 100 տոկոսով: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |