Ֆիննախ. ՀՀ արտաքին պարտքը կավելանա $400 մլն-ով25 սեպտեմբերի 2017 - 15:24 AMT PanARMENIAN.Net - 2017-ի տարեվերջին ՀՀ արտաքին պարտքի ավելացումը կլինի մոտ $400 միլիոնի չափով, ներքին պարտքի ավելացումը՝ մոտ $30 միլիոն: Այս մասին սեպտեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը։ «2016 թվականի վերջին ՀՀ ընդհանուր պարտքը եղել է ՀՆԱ 56,6% կամ` 5.9 միլիարդ դոլար։ Մինչև տարեվերջ պարտքը կմոտենա 58.8%-ի։ Այսպիսով, արտաքին պարտքը կկազմի մոտ $5.4 մլրդ դոլար, ներքինը՝ $1.269 մլրդ», - ասել է Արամյանը, գրում է Aysor.am-ը։ Հայաստանի պետական պարտքը 2016-ին ճշգրտված տվյալներով կազմել է $5.9 մլրդ, որից արտաքինը՝ $4.3 մլրդ: Տվյալները հունիսի 26-ին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2016 թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկմանը ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Մինչև 2 տարեկան երեխաները կկարողանան մանկապարտեզ հաճախել Դա դեռևս պիլոտային ծրագիր է Կիրանցում բնակիչները քանդում են գույքը՝ տարածքը հանձնելուց առաջ Բնակիչներից մեկն էլ փորձել է այրել իր հողակտորը, որը ևս պետք է անցնի Ադրբեջանին Ադրբեջանի մեջլիսում Լյուքսեմբուրգի խորհրդարանի նախագահի հայտարարությունները «կանխակալ և անհեթեթ» են որակել Բաքվում հայտարարել են նաև, թե նման հայտարարությունները խաթարում են խաղաղ գործընթացն Ադրբեջանի և Հայաստանի միջև Փոխվարչապետն ու Բոնոն քննարկել են ՀՀ-Ադրբեջան կարգավորման գործընթացը Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումները |