Ռոնալդուն հարգել է Մեքսիկայի երկրաշարժից զոհված իր 6-ամյա երկրպագուի հիշատակը![]() 25 սեպտեմբերի 2017 - 16:31 AMT PanARMENIAN.Net - Մադրիդի «Ռեալի» հարձակվողԿրիշտիանու Ռոնալդուն հարգել է Մեքսիկայի երկրաշարժի հետևանքով զոհված իր 6-ամյա երկրպագուի հիշատակը: Նա գրառում է կատարել Twitter-ում տղայի հիշատակին, նրա ընտանիքի և երկրաշարժից բոլոր տուժածների համար: «Վշտի այս պահին ես Սանտյագոյի ընտանիքի և բոլոր նրանց կողքին եմ, ով հարազատ է կորցրել»,-գրել է Ռոնալդուն: Մեքսիկայում տեղի ունեցած հզոր երկրաշարժը 318 մարդու կյանք է խլել: 7,1 մագնիտուդով երկրաշարժը գրանցվել է Մեքսիկայի հարավ-արևելքում սեպտեմբերի 19-ին տեղական ժամանակով 18:14-ին: Երկրաշարժին հաջորդել են մի քանի հետցնցումներ: Ստորգետնյա ցնցումները 40-իվ ավելի շենք են փլուզել Մեխիկոյում, փլուզվել է դպրոցը, որտեղ 30 մարդ է զոհվել, այդ թվում 26 երեխա: Կրիշտիանու Ռոնդալուն 2017/18 խաղաշրջանի 5 խաղում 3 գոլի հեղինակ է դարձել: Հղումներ թեմայով. Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |