Ռուսաստանը, Ուկրաինան, Վրաստանը, Հայաստանը եւ Թուրքիան մտադիր են իրականացնել «Սեւծովյան օղակ» նախագիծը 7 փետրվարի 2008 - 13:53 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը, Ուկրաինան, Վրաստանը, Հայաստանը եւ Թուրքիան մտադիր են իրականացնել «Սեւծովյան օղակ» նախագիծը, որը մի շարք լաստանավային անցումներ է նախատեսում: Այդ մասին հաղորդել է ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինը: Նրա խոսքերով, այժմ գործում է ռուսական «Կովկաս» նավահանգստի եւ ուկրաինական «Կերչ» նավահանգստի միջեւ լաստանավային փոխադրումը: «Սեւծովյան օղակ» նախագծի շրջանակներում նախատեսվում է նաեւ լաստանավային փոխադրումներ հաստատել բուլղարական Վարնա նավահանգստի եւ թուրքական Ստամբուլի միջեւ: Ըստ նախարարի, «Սեւծովյան օղակ» նախագիծը նախատեսվում է իրագործել 2010-2015թթ., սակայն արդեն իսկ մինչեւ 2010թ. նախատեսվում է մինչեւ 5 000 000 տոննա ավելացնել բեռների հոսքը չորս ուղղություններով: Այժմ տարեկան փոխադրվում է 2 000 000 տոննա: Ըստ Լեւիտինի, երբ ավարտվի «Սեւծովյան օղակի» ձեւավորումը, Բուլղարիայի, Ուկրաինայի, Վրաստանի եւ Թուրքիայի նավահանգիստների միջեւ 12 լաստանավեր կգործեն: Ի.Լեւիտինը հավելել է, որ դրանով կզբաղվի գործարար աշխարհը, իսկ պետության գործն է` նավահանգստային ենթակառուցվածքների ստեղծումը: «Վրաստանի կողմից բարդություններ չպետք է լինեն: Կարող են լինել սակագնային հարցեր, սակայն դադարեցնել բեռների բաց թողումը Վրաստանը չի կարող»,-հաղորդել է Լեւիտինը, հաղորդում է «Գրուզիա Online»-ը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |