Իրաքյան Քրդստանի անկախանալու դեպքում հայերենը 5 պաշտոնական լեզվից մեկը կլինի

Իրաքյան Քրդստանի անկախանալու դեպքում հայերենը 5 պաշտոնական լեզվից մեկը կլինի

PanARMENIAN.Net - Իրաքյան Քրդստանի անկախանալու դեպքում հայերենն այդ նորանկախ երկրում պաշտոնական լեզվի կարգավիճակ կունենա: Իրաքյան Քրդստանում սեպտեմբերի 25-ին ընթացող անկախության հանրաքվեի Բարձրագույն խորհրդի անդամները ներկայացրել են քրդական ղեկավարության ծրագրերը, եթե ինքնավարությունն անկախություն ստանա Բաղդադից:

Փաստաթուղթը երաշխավորում է տարածաշրջանում բնակվող բոլոր ազգային և կրոնական խմբերի հավասար ազգային, քաղաքական, կրոնական, մշակութային և վարչական իրավունքները: Որպես պաշտոնական լեզու ընդունված կլինեն քրդերենը, արաբերենը, հայերենը, ասորերենն ու թուրքոմանների լեզուն:

Փաստաթղթով նախատեսվում է նաև, որ բոլոր վերոնշյալ ժողովրդները կունենա լիակատար ներկայցվածություն պետական հաստատություններում, կլինեն անկախ պետության կառավարության իրական գործընկերները: Իսկ դաշնային համակարգի շրջանակում արաբները, եզդիներն ու թուրքոմանները ինքնուրույն կղեկավարներ իրենց տարածաշրջանները: Փաստաթուղթը քննարկման կդրվի քրդական խորհրդարանի առաջիկա նստաշրջանում, գրում է ՏԱՍՍ-ը:

Իրաքյան Քրդստանում ընթացող անկախության հանրաքվեն, ըստ քրդական լրատվամիջոցների, բնականոն է անցնում: Ընտրատեղամասերի առաջ երկար հերթեր են գոյացել, քանի որ մարդիկ շտապում են քվեարկության: Հանրաքվեի նախնական արդյունքները հայտնի կլինեն ընտրատեղամասերը փակվելուց հետո 24 ժամվա ընթացքում:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---