Նախնական տվյալներ. Իրաքյան Քրդստանի հանրաքվեի մասնակիցների 93%-ն այո է ասել անկախությանը![]() 26 սեպտեմբերի 2017 - 10:49 AMT PanARMENIAN.Net - Իրաքյան Քրդստանի հանրաքվեի մասնակիցների 93%-ն այո է ասել անկախությանը, այդ են վկայում 282.000 ձայների հաշվարկը, որը կազմում է քվեարկածների 9 տոկոսը: Դեմ է քվեարկել ընտրողների 6,71%-ը: Հանձնաժողովի նախագահը նշել է, որ արդյունքները կարող են փոխվել, քանի որ հաշվարկը շարունակվում է: Պաշտոնական տվյալները կհրապարակվեն սեպտեմբերի 28-ին: Հանրաքվեին մասնակցել է 3,3 մլն մարդ, ներկայությունը կազմել է 72,16%, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ընտրություններին մասնակցելու իրավունք ուներ 5,2 մլն ընտրող: Իրաքից դուրս ապրող քրդերի համար առցանց քվեարկություն էր կազմակերպվել: Պաշտոնական Բաղդադն ապօրինի է համարել հանրաքվեն: Իրաքյան Քրդստանի անկախանալու դեպքում հայերենն այդ նորանկախ երկրում պաշտոնական լեզվի կարգավիճակ կունենա: Իրաքյան Քրդստանում սեպտեմբերի 25-ին ընթացող անկախության հանրաքվեի Բարձրագույն խորհրդի անդամները ներկայացրել են քրդական ղեկավարության ծրագրերը, եթե ինքնավարությունն անկախություն ստանա Բաղդադից: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |