BBC. Ինչպես Պուտինը հայտնվեց Հայաստանի խաղահրապարակներից մեկում![]() 26 սեպտեմբերի 2017 - 11:15 AMT PanARMENIAN.Net - Վանաձորում գտնվող մանկական խաղահրապարակում անսովոր հյուր է հայտնվել՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ճիշտ է ստվարաթղթից պատրաստված: Այս մասին գրում է BBC-ին: Ըստ խաղահրապարակի սեփականատեր Տիգրան Ստեփանյանի, ՌԴ նախագահի պատկերը հատկապես գրավում է զբոսաշրջիկներին: «Մարդիկ գալիս են, լուսանկարվում: Եվ երեխաները, և մեծահասակները: Նույնիսկ օտարերկրացիները, վերջերս զբոսաշրջիկներ կային Իտալիայից: Բոլորն են ցանկանում լուսանկարվել Պուտինի հետ»,-ասում է Տիգրանը: Ստվարաթղթից պատրաստված նախագահի ֆիգուրի գաղափարը Տիգրանի մոտ առաջացավ դեռ 1990-ականներին: Այն ժամանակ նա ապրում էր Մոսկվայում և 25 ռուբլով Արբատում լուսանկարվեց Գոռբաչովի ֆիգուրի հետ: «Մարդիկ դրանով փող էին վաստակում: Ես էլ մտածեցի, որ ինչու ես էլ այդպես չանեմ»,-պատմել է Տիգրանը: Նախկինում Պուտինի կողքին կանգնած էր նաև ԱՄՆ նախկիօն նախագահ Բարաք Օբամայի պատկերը: Սակայն, մի օր մի քանի գինովցած վանաձորցիներ մեղադրեցին Օբամային դրամի փոխարժեքի անկման մեջ և պատռեցին ԱՄՆ ստվարաթղթե նախագահին, ասվում է հոդվածում: Այժմ Պուտինի խաղահրապարակում ընկերակցում է միայն Գայլը «Դե սպասիր» մուլտֆիլմից: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |