Նախարար. Հոկտեմբերի սկզբին 3 կամուրջ կհանձնվի շահագործման![]() 26 սեպտեմբերի 2017 - 11:47 AMT PanARMENIAN.Net - Դեռևս 2016 թվականին մեկնարկած Երևան-Արտաշատ, Երևան-Աշտարակ ճանապարհահատվածների վրա կառուցվող ուղեցանցերում գրեթե ավարտվել են շինարարարական աշխատանքները: Այդ մասին հայտարարել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը լրագրողների հետ հանդիպմանը: «Հոկտեմբերի առաջին տասնօրյակում 7 կամուրջից 3-ը կհանձնվեն շահագործման», - նշել է նախարարը, հայտնում է Aysor.am-ը: Նա տեղեկացրել է, որ մնացած 4-ի վրա կշարունակվեն շինարարարական աշխատանքները: Կամուրջներին հարող հատվածների երթևեկությունը երկկողմանի վերականգնվել էր մայիս ամսին: Նախարարը հայտարարել է նաև, որ պետական բյուջեի միջոցներով իրականացվող հիմնանորոգման ծրագրերի որակը բարելավելու նպատակով նախարարության որդեգրած նոր քաղաքականության համաձայն՝ ճանապարհաշինության պայմանագրերում սահմանվող 1-2 տարի երաշխիքային ժամկետն այսուհետ դառնալու է 5 տարի: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |