Մասկը կներկայացնի Մարսի գաղութացման համակարգի մանրամասները![]() 26 սեպտեմբերի 2017 - 13:29 AMT PanARMENIAN.Net - SpaceX-ի ղեկավար Իլոն Մասկը Twitter-ում խոստացել է բացահայտել Մարսի գաղութացման համակարգի ITS (Interplanetary Transport System) մանրամասները: Ծրագիրը ներկայացվել էր մեկ տարի առաջ: «Հիմնական բարելավումներն ու որոշ անսպասելի հավելվածները կբացահայտվեն սեպտեմբերի 29-ին Ավստրալիայում կայանալիք IAC2017 կոնֆերանսում»,-գրել է գործարարը, հայտնում է Lenta.ru-ն: IAC2017 (International Astronautical Congress) միջոցառումը, Աստղագիտության միջազգային դաշնության 68-րդ կոնգրեսը տեղի կունենա Ադելաիդայում սեպտեմբերի 25-29-ը: ITS հայեցակարգը Մասկը ներկայացրել էր 2016-ին Մեքսիկայում կայացած համանուն միջոցառման ժամանակ: Ծրագրի վերջնական նպատակն է մարդկանց ինքնաբավ գաղութի ստեղծումը Կարմիր մոլորակում: Հղումներ թեմայով. ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |