Աշտարակի դպրոցում անժամկետ դասադուլ է

Աշտարակի դպրոցում անժամկետ դասադուլ է

PanARMENIAN.Net - Աշտարակի Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական դպրոցի մակավարժական կոլեկտիվը նամակով տեղեկացնում է, որ դպրոցում անժամկետ դասադուլ է:

«2017թ. սեպտեմբերի 25-ին տեղի ունեցավ Վ. Պետրոսյանի անվան հիմնական դպրոցի ծնողական խորհրդի նախագահների նիստ, որում որոշվեց սեպտեմբերի 26-ից սկսել անժամկետ դասադուլ:

Մեր պահանջներն են ՝

1. դպրոցի հիմնանորոգում

2. տարրական դպրոցը անհապաղ տեղափոխել հարևանությամբ գտնվող ավագ դպրոցի ազատ մասնաշենքերից մեկը»,- ասված է նամակում:

Աշտարակ քաղաքի Վ. Պետրոսյանի անվան հիմնական դպրոցը հիմնադրման օրվանից՝ 1962-ից, չի վերանորոգվել:Դպրոցի մարզադահլիճը, նիստերի դահլիճը և ճաշարանը վթարային լինելու պատճառով ապամոնտաժվել են:

Դասապրոցեսը կազմակերպվում է եռահարկ մասնաշենքում, որը նույնպես գտնվում է անմխիթար վիճակում և կարիք ունի հիմնանորոգման:

2016-ի օգոստոսին Աշտարակ քաղաքի Վ.Պետրոսյանի անվան հիմնական դպրոցի մանկավարժական կոլեկտիվը բաց նամակ է ուղղել ՀՀ Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---