Ալիևների քննադատը այլընտրանքային Նոբելյան մրցանակ է ստացել26 սեպտեմբերի 2017 - 14:47 AMT PanARMENIAN.Net - Շվեդական Right Livelihood Award Foundation հիմնադրամը պարգևատրել է ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմայլովային «Ճիշտ ապրելակերպ» մրցանակով, որը հաճախ անվանում են այլընտրանքային Նոբելյան մրցանակ: Պարգևը հանձնվում է «ամենաբարձր պետական մակարդակում կոռուպցիայի բացահայտման ժամանակ ցուցաբերած քաջության և տոկունության համար»: Իսմայլովան առաջին այդպիսի դափնեկիրն է Ադրբեջանից, հայտնում է Deutsche Welle-ն: Իսմայլովան առաջին հերթին հայտնի է ադրբեջանական վերնախավի շարքերում կոռուպցիայի բացահայտման դեպքերով, այդ թվում Ալիևների-Փաշաևների կլանի բազմամիլիարդանոց բիզնեսին ու ունեցվածքին նվիրված հրապարակումներով: Իսմայլովան իշխող ռեժիմի ամենահետևողական քննադատներից է, ուստի մշտապես գտնվել է իշխանությունների ճնշման ներքո՝ նրա դեմ դատաքննություն է վարվել, նրան հալածել են իշխանամետ ԶԼՄ-ներում, ինտիմ մանրամասներ են հրապարակել նրա անձնական կյանքից: 2015-ի սեպտեմբերին Իսմայլովան դատապարտվվեց 7,5 տարվա ազատազրկման, իսկ 2017-ի մայիսին Ադրբեջանի Գերագույն դատարանը փոխեց խափանման միջոցը պայմանականի: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ |