Facebook-ի աշխատանքը Ռուսաստանում կարող է արգելափակվել

Facebook-ի աշխատանքը Ռուսաստանում կարող է արգելափակվել

PanARMENIAN.Net - Facebook-ի աշխատանքը Ռուսաստանում կարող է արգելափակվել, եթե սոցցանցը չկատարի անձնական տվյալների մասին օրենքը: Դա կարող է տեղի ունենալ 2018-ին: Այդ մասին հայտարարել է ՌԴ «Ռոսկոմնադզորի» ղեկավար Ալեքսանդր Ժարովը:

«Անձնական տվյալների մասին օրենքը» ՌԴ-ում ուժի մեջ է մտել 2015-ի սեպտեմբերի 1-ին: Այն պարտավորեցնում է ինչպես ռուսական, այնպես էլ օտարերկրյա ընկերություններին պահել ռուսաստանցիների անձնական տվյալները ՌԴ տարածքում:

«Օրենքը պարտադիր է բոլորի համար, ուստի անկասկած, մենք կհասնենք նրան, որ այն կատարվի, հակառակ դեպքում ընկերությունը կդադարեցնի աշխատանքը ՌԴ տարածքում, ինչպես դա եղավ LinkedIn-ի դեպքում: Այստեղ բացառություններ լինել չեն կարող», -ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Պաշտոնական գրություններ մենք չենք ստացել: Մենք մինչև տարեվերջ ստուգումներ անցկացնելու մտադրություն չունենք, սակայն 2018-ին կմտածենք այդ ուղղությամբ: Այդ ծառայությունը եզակի չէ, կան նաև այլ սոցցանցեր: Ուստի մենք պայքարելու ենք, որպեսզի Facebook-ը կատարի 242-րդ օրենքը»,-հավելել է նա:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---