Մոսկվայում ՕՄՈՆ-ը հայ երկրպագուներին թույլ չի տվել մոտենալ Մխիթարյանին![]() 26 սեպտեմբերի 2017 - 16:14 AMT PanARMENIAN.Net - «Մանչեսթեր Յունայթեդի» ժամանումը Ռուսաստան սպասված աժիոտաժ է առաջացրել: Սեպտեմբերի 25-ի երեկոյան երկրպագուները, մոտ 50 մարդ, հավաքվել էին Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանում: Սակայն «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուներին թույլ չեն տվել մոտենալ ֆուտբոլիստներին: ՕՄՈՆ-ականները պատնեշ էին կազմել, որպեսզի երկրպագուները չմոտենան անգլիական թիմի անդամներին, գրում է «Սպորտ-Էքսպրեսը»: Հավաքվածների մեծ մասը ցանկանում էր տեսնել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: Ինչը զարմանալի չէ, գրում է պարբերականը, քանի որ երկրպագուների կեսից ավելին հայեր էին: Ոմանք նույնիսկ ՀՀ դրոշներով էին և կիսապաշտպանի հայտնվելը դիմավորեցին բուռն ծափահարություններով: Մխիթարյանը չլուսանկարվեց և ինքնագրեր չտվեց, ամբոխից հայերեն խոսեցին, բայց նա չարձագանքեց: Սեպտեմբերի 27-ին Մոսկվայում տեղի կունենա ԲԿՄԱ -«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը: Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով 22:45-ին է: Ժոզե Մոուրինյոն 19 ֆուտբոլիստի է հայտագրել: Հղումներ թեմայով. ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |