Հայկական ձեռագրերը՝ Փարիզի «Քրիստոսի ծնունդը Մերձավոր Արևելքում» ցուցահանդեսում![]() 26 սեպտեմբերի 2017 - 16:26 AMT PanARMENIAN.Net - Փարիզյան Insitut du Monde Arabe թանգարանում բացվել է «Քրիստոսի ծնունդը Մերձավոր Արևելքում» խորագրով ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են նաև հայկական մշակութային ժառանգության արժեքներ: Մասնավորապես ցուցադրության մաս են կազմում XIV դարի հայկական ձեռագրերն ու 1798թ. հայկական եկեղեցու խորանի վարագույրը: Բացման արարողությունը գլխավորել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Լիբանանի նախագահ Միշել Աունը, գրում է Rusarminfo-ն: Ինչպես հայտնել է ՀԱԵ Երուսաղեմի պատրիարքության ներկայացուցիչ Հովնան Բաղդասարյանը, ցուցահանդեսում ներկայացված է նաև Հայոց ցեղասպանության թեման: Թանգարանում ներկայացված են լուսանկարները, որտեղ պատկերված է հայ փախստականների մուտքը Հալեպ և Եգիպտոս: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |