Բիլ Գեյթսն անցել է Android սմարթֆոնի![]() 27 սեպտեմբերի 2017 - 11:36 AMT PanARMENIAN.Net - Microsoft կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսը խոստովանել է հարցազրույցում, որ անցել է Android սմարթֆոնի: Ենթադրվում է, որ մինչ այդ ձեռներեցը օգտվել է Windows Phone-ից: Հայտնի է, որ հենց այդ օպերացիոն համակարգի սմարթֆոններից են օգտվել գործարարի երեխաները, որոնց արգելվում էր օգտվել Apple-ից: Գեյթսը պատմել է նաև, որ համակարգչում Windows է օգտագործում, իսկ Android սմարթֆոնի է անցել բոլորովին վերջերս: Եվ այնուամենայնիվ, ձեռներեցի գաջեթում բազմաթիվ սոֆթեր կան Microsoft-ից, գրում է Korrespondent.net-ը Cnet-ի վրա հղումով: Լրագրողի զարմացած հարցին iPhone-ի առկայության մասին Գեյթսն ասել է, որ «ոչ, iPhone չունի»: Microsoft-ի նախկին գլխավոր տնօրենի դիրքորոշումը հակասում է ներկայիս ղեկավար Սաթյա Նադելի ավելի դեմոկրատական մոտեցմանը: Վերջինս մի քանի տարի առաջ ցուցադրել էր Outlook փոստային ծառայությունն իր iPhone-ի վրա: Հղումներ թեմայով. ![]() ![]() Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |