Փոխնախարար. Նախարարությունը շտապ օգնությունը վճարովի դարձնելու մտադրություն չունի![]() 26 սեպտեմբերի 2017 - 17:05 AMT PanARMENIAN.Net - Շտապ օգնություն ծառայությունը վճարովի դարձնելը առողջապահության նախարարության օրակարգում չէ: Այդ մասին հայտարարել է ՀՀ առաողջապահության նախարարի ֆինանսական գծով տեղակալ Սամվել Մարգարյանը: «Նման հայտարարությունները խոսակցության մակարդակում են, փաստաթղթային որևէ գործընթաց չկա», - ասել է Սամվել Մարգարյանը «Ազատությանը» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ, հայտնում է Aysor.am-ը: Ավելի վաղ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը նշել էր, որ շտապ օգնության որոշ ծառայություններ կարող են ՀՀ-ում դառնալ վճարովի: Նախարարը վկայակոչել էր Իսրայելի օրինակը՝ նշելով, որ այնպիսի կանչերը, ինչպիսիք են ճնշում չափելը, սրսկում կատարելը, զրուցելը, ջերմություն իջեցնելը և բոլոր այն կանչերը, որոնք ոչ շտապ կերպով պետք է կատարվեն, վճարովի են: Վերջինս ընդգծել է, որ կանչերի վիճակագրական վերլուծությունը ցույց է տալիս՝ դրանց 65 տոկոսը չեն մտնում շտապ օգնության չափորոշիչի մեջ: «Ծառյությունները վճարովի դարձնելու մասով նախարարության օրակարգում չկա, խոսքը մտահոգության մասին է», - ընդգծել է փոխնախարարը՝ հավելելով, որ այսպիսով փորձ է արվում ակտիվացնել ընտանեկան բժշկի ինստիտուտը, որպեսզի քրոնիկ հիվանդներն օրը մի քանի անգամ չզանգահարեն շտապ օգնություն, այլ՝ օգտվեն ընտանեկան բժշկի ծառայություններից: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |