Կիսապաշտպան Իզմայլովը հեռացել է մոսկովյան «Արարատից»![]() 26 սեպտեմբերի 2017 - 17:16 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայի «Արարատն» ու կիսապաշտպան Մարատ Իզմայլովը որոշել են դադարեցնել գործակցությունը փոխադարձ համաձայնությամբ: «Ցանկանում եմ մեծ երախտագիտություն հայտնել «Արարատի» ղեկավարությանը, մարզչական շտաբին և ֆուտբոլիստներին անմոռանալի զգացմունքների համար: Ինձ համար շատ հաճելի էր այդ մեծ ֆուտբոլային ընտանիքի մասը լինել: Այս որոշոմը կայացնելը բարդ է եղել, սակայն անձնական հանգամանքներով դրդված ստիպված եմ հեռանալ թիմից: Մաղթում եմ «Արարատին» բոլոր մարզական խնդիրների լուծում: Վստահ եմ, որ ակուբը պայծառ ապագա է ունենալու»,-ասել է կիսապաշտպանը, որի խոսքերը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը: Իզմայլովը «Արարատն» էր տեղափոխվել 2017-ի ամռանը: Ընթացիկ խաղաշրջանում 35-ամյա կիսապաշտպանը 4 խաղի է մասնակցել և 2 գոլի հեղինակ դարձել: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |