Փայլանն իր աջակցում է հետապնդումների ենթարկվող թուրք լրագրողներին![]() 26 սեպտեմբերի 2017 - 17:25 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանն իր աջակցությունն է հայտնել թուրքական ընդդիմադիր թերթերի թուրք լրագրողներին, որոնց հանդեպ դատավարություն է սկսվում: Վերջին օրերին Թուրքիայում 35 լրագրողի վերաբերյալ բերման ենթարկվելու որոշում է կայացվել: Վերջիններս տարբեր մեդիա ընկերությունների ներկայացուցիչներ են: «Հրավիրում եմ բոլորին Չաղլայան արդարադատության պալատ՝ աջակցելու կալանավորված լրագրողներին: Ես նույնպես ներկա եմ գտնվելու դատական նիստին: Ազատություն», - իր թվիթերյան միկրոբլոգում գրել է Փայլանը, հայտնում է Panorama.am-ը։ Լրագրողները հետապնդումների են ենթարկվել Ստամբուլի հանրապետական գլխավոր դատախազության կողմից գյուլենականների դեմ տարվող հետաքննության շրջանակներում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |