«Լիվերպուլի» լեգենդար ֆուտբոլիստ Ջերարդը երկրպագուներին «ստիպել է վազել» Կարմիր հրապարակում![]() 26 սեպտեմբերի 2017 - 17:40 AMT PanARMENIAN.Net - «Լիվերպուլի» լեգենդար ֆուտբոլիստը, իսկ այժմ անգլիական ակումբի երիտասարդական թիմի գլխավոր մարզիչ Սթիվեն Ջերարդը առավոտյան վազք է կատարել Մոսկվայի Կարմիր հրապարակում: Դա տեղի է ունեցել Մոսկվայում ՈւԵՖԱ-ի պատանեկան լիգայի շրջանակում իր սաների և մոսկովյան «Սպարտակի» միջև հանդիպման նախօրեին: Նախկին կիսապաշտպանն իր մարզչական շտաբի անդամների հետ միասին վազքով մի քանի րոպե հիացել է Կարմիր հրապարակի տեսարանով, գրում է Սպորտ-էքսպրեսը: Ֆուտբոլի սիրահարներից ոմանց, որոնք այդ պահին հրապարակում էին, հաջողվել է լուսանկարվել ֆուտբոլային աստղի հետ: Սակայն դա հաջողվել է միայն նրանց, ով լավ մարզավիճակում էր, քանի որ ֆուտբոլիստը ոչ մի պահ կանգ չի առել հանուն սելֆիի, ուստի ցանկացողները ևս ստիպվված էին միանալ նրա վազքին: Հղումներ թեմայով. Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |