Մեծ վթար Հերացու փողոցում. Բեռնատարը բախվել է թունելի պատին![]() 27 սեպտեմբերի 2017 - 10:19 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 27-ին, ժամը 06:13-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հերացի փողոցում՝ թունելի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բեռնատարը շրջվել է, կա տուժած, առկա է վառելիքի արտահոսք. անհարժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը: Պարզվել է, որ նախնական տվյալներով «Volvo» մակնիշի 34 CO 003 պետհամարանիշի կցորդիչով բեռնատարը Հերացի և Կորյունի փողոցների խաչմերուկի մոտակայքում բախվել է թունելի պատին, ինչի հետևանքով վարորդ՝ 1972 թ. ծնված Ա. Ա.-ը տեղում մահացել է: Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել Ա.Ա.-ի դին: Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |