Հայաստանը մասնակցում է «Ամբողջ ձայնով» միջազգային հեռուստատեսային մրցույթին![]() 27 սեպտեմբերի 2017 - 11:53 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը մասնակցում է «Ամբողջ ձայնով» միջազգային հեռուստատեսային մրցույթին, որի հեղինակն է հայտնի պրոդյուսեր Լինա Արիֆուլինան: «Ամբողջ ձայնով» միջազգային հեռուստատեսային մրցույթն առաջին հեռուստատեսային նախագիծն է, որը միավորում է ՀՀ, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Ղազախստանի, Մոլդովայի, ՌԴ և Տաջիկստանի թիմերին երաժշտական մրցույթում: Կատարողները 12-16 տարեկան են: Նրանք ուսուցիչների ղեկավարությամբ, որոնք այդ երկրների առաջին մեծության աստղեր են, կբացահայտեն իրենց մշակույթի գեղեցկությունն ու մեծությունը միջազգային՝ երաժշտության լեզվի օգնությամբ: «Միր» հեռուստաալիքի եթերում մրցակիցները կներկայացնեն ժողովրդական երգեր ժամանակակից մեկնաբանությամբ, իրենց երկրների հիթերն ու այլ վառ համարներ: «Ամբողջ ձայնով» հեռուստանախագծի ուսուցիչներն են՝ Մարկ Տիշմանը (ՌԴ), Ռուսլան Ալեխնոն (Բելառուս), Արսենիումը (Մոլդովա), Մարգարիտա Պոզոյանը (Հայաստան), Էմիլ Կադիրովը (Ադրբեջան), Ալիսա Դանելիան (Վրաստան), Զաֆար Աբդուալիմովը (Տաջիկստան), Մադինա Սադվակասովան (Ղազախստան): Նախագիծը կվարի Տիմուր Ռոդրիգեսը: Շոուն կհեռարձակվի նոյեմբերի 11-ից դեկտեմբերի 30-ը Միր հեռուստաալիքով: Առաջին խաղաշրջանի արդյունքները կհրապարակվեն մրցումների 8-րդ օրը, ամանորյա գալա-համերգի ժամանակ:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |