Թուրքական խորհրդարանը թույլ է տվել հիջաբ կրել բուհերում 7 փետրվարի 2008 - 17:43 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ առաջին ընթերցմամբ օրինագիծ է ընդունել հիջաբ կրելու սահմանադրական արգելքի վերացման մասին: 550-հոգանոց խորհրդարանի 404 պատգամավորները կողմ են քվեարկել: Օրենքը նախատեսվում է ընդունել երկրորդ ընթերցմամբ փետրվարի 9-ի քվեարկությանը: Դրանից հետո այն պետք է ուղարկվի նախագահի հաստատմանը: Օրինագիծը մշակվել է իշխող Արդարության եւ զարգացման կուսակցության (AKP) կողմից եւ ստացել է ծայրահեղ աջ Ազգային շարժում կուսակցության (NMP) աջակցությունը: Այն ենթադրում է ուղղումներ մտցնել Սահմանադրության երկու հոդվածներում. 10-րդ եւ 42-րդ, որոնք երաշխավորում են յուրաքանչյուրի հավասարությունն օրենքի առաջ եւ բարձրագույն կրթություն ստանալու իրավունքը:Ընդդիմությունը հայտարարել է, որ կբողոքարկի օրինագիծը Սահմանադրական դատարանում, որը ժամանակին բազմաթիվ անգամներ որոշումներ է կայացրել հիջաբի հարցով, որոնցում նշվում էր, որ բուհերում թույլատրվում է միայն աշխարհիկ հագուստ կրել: Քաղաքական նպատակներով կրոնի օգտագործման պատճառով, Թուրքիայի Սահմանադրական դատարանը 1998 թվականին արգելել է Բարօրության կուսակցության, իսկ 2001 թվականին Բարեկեցության կուսակցության գործունեությունը, որոնք հանդիսացել են Էրդողանի ներկա կուսակցության նախահայրերը: Թուրքիայի տեղական ԶԼՄ-ների հաղորդման համաձայն, Թուրքիայի Սահմանադարական դատարանի գլխավոր դատախազ Աբդուրահման Յալչինկայան կարող է Սահմանադրական դատարանում գործ հարուցել իշխող կուսակցության եւ ազգայնականների կուսակցության ցրելու մասին` մեղադրելով նրանց գործող օրինագծի խախտման մեջ, որը վերաբերում է պետության աշխարհիկ հիմքերին, հաղորդում է NTV-turk-ը: Թուրքիայի պետական հաստատություններում եւ բուհերում հագուստի մահմեդական տարրեր կրելու արգելքը գործում է 1925 թվականից, եւ դրան անվերապահորեն հետեւում է աշխարհիկ էլիտան, առաջին հերթին բանակն ու իրավապահ մարմինները, որոնք հիջաբի մեջ տեսնում են սպառնալիք պետության աշխարհիկ կարգավիճակին: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |