Սաուդյան Արաբիայում կանայք կկարողանան մեքենա վարել![]() 27 սեպտեմբերի 2017 - 13:29 AMT PanARMENIAN.Net - Սաուդյան Արաբիայի իշխանությունները մտադիր են ապագայում թույլ տալ կանանց մեքենա վարել: Թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ ալ Սաուդին սեպտեմբերի 26-ին հանձնարարել է կառավարությանը նոր կանոններ մշակել, որոնց համաձայն վարորդական իրավունքներ կտրվեն ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց: Նորամուծությունը պետք է ստանա հատուկ կոմիտեի հավանությունը, որին անդամակցում են տարբեր նախարարությունների ներկայացուցիչներ, գրում է Deutsche Welle-ն: Սաուդյան Արաբիան այս պահի դրությամբ աշխարհի միակ երկիրն է, որտեղ կանայք իրավունք չունեն ինքնուրույն մեքենա վարել: Արգելքը փաստորեն գործում է 1990-ից, թեև ամրագրված չէ տեղական օրենքներում: Ավելի վաղ բազմաթիվ դեպքեր են գրանցվել, երբ տեղական ոստիկանությունը ձերբակալել է կանանց, որոնք մեքենա են վարել: Պահպանողական իսլամական հոգևորականությունը հետևողականորեն դեմ է հանդես գալիս արգելքի վերացմանը: Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |