Ջեյմեի դերակատարը «Գահերի խաղից» առաջ է քաշել Սերսեայի հղիության վարկածը![]() 27 սեպտեմբերի 2017 - 15:34 AMT PanARMENIAN.Net - Դանիացի դերասան Նիկոլայ Կոստեր-Վալդաուն, որը կատարում է Ջեյմե Լանիստերի դերը «Գահերի խաղում» իր ենթադրություններն է ներկայացրել թագուհի Սերսեայի հղիության մասին: Ըստ դերասանի, սցենարը կարդալուց նա չի կասկածել, որ իր կերպարի քույրը հղի է, սակայն այժմ այդքան էլ վստահ չէ դրանում: «Միանգամայն հնարավոր է, որ նա այդպիսով մանիպուլացիայի է ենթարկում մեզ: Երբ մենք նկարահանում էինք դրվագը, ես հավատում էի նրան: Ինձ թվում է, որ ամենակարևորն այն է, որ Ջեյմեն հավատում է նրան»,-պարզաբանել է Կոստեր-Վալդաուն, գրում է Լենտա.ռու-ն՝ InStyle պորտալի վրա հղումով: Նա նաև մեկնաբանել է երկրպագուների շրջանում տարածված այն տեսությունը, որ Ջեյմե Լանիստերը կսպանի քրոջը եզրափակիչ եթերաշրջանում. «Դա ունի իմաստ, չէ որ նա սպանել է Խենթ թագավոր Էյրիս Երկրորդ Տարգարիենին, իսկ այժմ կսպանի Խենթ թագուհուն: Դա կլիներ երկրորդ «Կարմիր հարսանիքը»: Սարսափելի կլիներ: Հուսով եմ, որ դա տեղի չի ունենա»: «Գահերի խաղի» եզրափակիչ սերիայում Սերսեայի և Ջեյմեի միջև բախում է հասունանում, քանի որ թագուհին մտադիր է դավաճանել Դեյներիս Տարգարիենին և Ջոն Սնոուին: HBO հեռուստաալիքի «Գահերի խաղը» սերիալի վերջին 8-րդ եթերաշրջանը ընդամենը 6 սերիա կունենա: Այդպիսով վերջին եթերաշրջանն ամենակարճը կլինի՝ բոլոր նախորդ եթերաշրջանները 10 սերիայից էին բաղկացած, իսկ 7-րդը՝ 7 էպիզոդից: «Գահերի խաղն» ամերիկացի գրող Ջորջ Մարտինի «Սառույցի և կրակի երգը» վիպաշարի հիման վրա նկարահանվող հեռուստասերիալ է: Նախագիծը ղեկավարում են Դեվին Բենիոֆն ու Դենիել Վայսը, նկարահանումներն ընթանում են Իսլանդիայում, Մալթայում, Մարոկոյում, Խորվաթիայում, Հյուսիսային Իռլանդիայում: Սերիալը ցուցադրվում է 2011-ից, 2016-ի դրությամբ նկարահանված է 6 եթերաշրջան: Նախագիծը բազմաթիվ հեռուստատեսային մրցանակների է արժանացել, միաժամանակ հաճախ քննադատվում է բաց կամ դաժան տեսարանների ցուցադրության համար: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |