Արցախը ողջունում է Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեի անցկացումը![]() 27 սեպտեմբերի 2017 - 13:39 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետությունը ողջունում է Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեի անցկացումը: Այդ մասին հայտարարություն է տարածել Արցախի ԱԳՆ-ն: Հայտարարության մեջ ասվում է, որ Արցախը ողջունում է հանրաքվեի անցկացումը որպես ՄԱԿ Կանոնադրությամբ և մի շարք միջազգային հիմնարար փաստաթղթերով ամրագրված ժողովուրդների ինքնորոշման և իրենց զարգացման ուղին ինքնուրույն ընտրելու իրավունքի իրացման ակտ: «Հուսով ենք, որ հանրաքվեի արդյունքում ստեղծված իրավիճակը կկարգավորվի խաղաղ միջոցներով՝ հաշվի առնելով տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման անհրաժեշտությունը»,-ասվում է հայտարարության մեջ։ Ըստ նախնական տվյալների Իրաքյան Քրդստանի հանրաքվեի մասնակիցների 93%-ն այո է ասել անկախությանը, որն անցկացվել է սեպտեմբերի 25-ին: Պաշտոնական տվյալները կհրապարակվեն սեպտեմբերի 28-ին: Հանրաքվեին մասնակցել է 3,3 մլն մարդ: Պաշտոնական Բաղդադն ապօրինի է համարել հանրաքվեն:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |