18-ամյա Կարինա Մովսեսյանը՝ ԵՄ լավագույն երիտասարդ գիտնական27 սեպտեմբերի 2017 - 15:19 AMT PanARMENIAN.Net - «Եվրամիության լավագույն երիտասարդ գիտնական» (European Union Contest for Young Scientists) 29-րդ մրցույթի գլխավոր հաղթող է դարձել 18-ամյա հայազգի ուսանողուհի Կարինա Մովսեսյանը Չեխիայից: Նախկինում նա արդեն 3 հեղինակավոր մրցանակ է ստացել Լոս Անջելեսում ԴՆԹ մուտացիաների և RAD51 պրոտեինի վերաբերյալ իր աշխատանքի համար, որը պետք է նպաստի քաղցկեղային բջիջների բուժմանը: Կարինա Մովսեսյանը մի մեխանիզմ է հայտնաբերել, որը կարող է կանխել քաղցկեղային ուռուցքի զարգացումը, գրում է «Պրահայի էքսպրեսը»: 2017-ին մրցույթն անցնում էր Տալլինում, որին մասնակցել է ԵՄ 120 երիտասարդ գիտնական: Հաղթողները ստանում են 3.500-7000 եվրո և կարող են որպես հայցորդ ներկայանալ միջազգային հետազոտական կազմակերպություններում, ինչպիսիք են Միջազգային տնտեսական գործակալությունը և Միջուկային հետազոտությունների եվրոպական կազմակերպությունը: Swiss international talent forum-ի մեկ այլ անվանակարգում հաղթել է չեխ ուսանող Ալեքսանդր Յանկովը: Photo: ИТАР-ТАСС/YAY Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |