Playboy-ի հիմնադիրը մահացել է

Playboy-ի հիմնադիրը մահացել է

PanARMENIAN.Net - 91 տարեկանում կյանքից հեռացել է հանրահայտ Playboy ամսագրի հիմնադիր Հյու Հեֆները։ Այս մասին հաղորդում է Cnbc.com-ը:

Տղամարդկանց համար նախատեսված Playboy ամսագիրը հիմնադրվել է ավելի քան 60 տարի առաջ: ԱՄՆ-ում հրատարակվող ամսագրի շապիկներին տարբեր տարիներին հայտնվել են Մերիլին Մոնրոն, Սինդի Քրոուֆորդը, Պամելա Անդերսոնը։

Առաջին համարը լույս է տեսել 1953 թվականի դեկտեմբերին՝ 51.000 տպաքանակով։ Այժմ ամսագիրը հրատարակվում է ամբողջ աշխարհում՝ տարբեր լեզուներով։

2013 թվականի հունվարին հաղորդվել էր, որ 88 տարեկան հասակում Հեֆներն ամուսնացել է 26-ամյա մոդել Քրիստալ Հարիսի հետ։

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---