ԱՄՆ կոնգրեսականը կողմ է արտահայտվել ազատ և անկախ Արցախին![]() 28 սեպտեմբերի 2017 - 15:09 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն պետք է սատարի ղարաբաղյան հակամարտության դիվանագիտական հանգուցալուծմանը, որպեսզի Ղարաբաղի բնակչությունը կարողանա օգտվել իր ազատությունից ու անկախությունից: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ կոնգրեսական, Հավայան կղզիների ներկայացուցիչ Թուլսի Գեբըրդը: Սեպտեմբերի 20-ին Արցախ են այցելելԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ Ֆրենք Փալոունը և Թուլսի Գեբըրդը՝ ԱՄՆ-ում Արցախի մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանի, Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) համանախագահ Էնթոնի Բարսամյանի և «Հայաստան» հիմնադրամի ԱՄՆ կառույցի տնօրեն Մարիա Միհրանյանի ուղեկցությամբ: «Այն տոկունությունն ու արիությունը, որոնք դրսևորում է Լեռնային Ղարաբաղի բնակչությունն իր անկախության համար մշտական պայքարում, մեկ անգամ ևս հաստատում է մեր ընդհանուր արժեքները՝ ազատությունը, ժողովրդավարությունն ու ինքնորոշումը», -ասել է նա: «Մենք պետք է սատարենք այդ տևական հակամարտության դիվանագիտական կարգավորմանը, օրինակ, ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկին, որպեսզի Ղարաբաղի բնակչությունը կարողանա օգտվել իր ազատությունից ու անկախությունից»,-ասել է քաղաքական գործիչը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Բաքվի սև ցուցակը համալրվել է 3 նոր անունով՝ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամներ Դևիդ Վալադաոյի, Ֆրենկ Փալոունի և Թուլիս Գեբըրդի անուններով: Թվարկված կոնգրեսականներն ընդգրկվել են անցանկալի անձանց ցուցակում: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարարության մամուլի ծառայության պետ Հիքմեթ Հաջիևը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |