ՀՀ-ն կտրուկ մեծացնում է ռազմական բյուջեն![]() 28 սեպտեմբերի 2017 - 12:00 AMT PanARMENIAN.Net - Կառավարության սեպտեմբերի 28-ի նիստում ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ներկայացրել է 2018թ. պետական բյուջեի նախագիծը։ Նախագծի համաձայն, պաշտպանության համար հատկացվող ծախսերն 2018-ին կկազմեն մոտ 246․8 մլրդ դրամ 2017-ի 209,8 մլրդ դիմաց։ Պաշտպանության համար հատկացվող ծախսերն, այսպիսով, կաճեն մոտ 37 մլրդ դրամով կամ 17,6%-ով: Ընթացիկ փոխարժեքով պաշտպանության համար հատկացվող ծախսերը կկազմեն մոտ $518 մլն։ Մասնավորապես, ռազմական պաշտպանության ծախսերը 202 մլրդ-ից կաճեն մինչև 238 մլրդ։ Պաշտպանական ոլորտում հետազոտական աշխատանքների համար ծախսերը կաճեն մոտ 800 մլն դրամով՝ մինչև մոտ 2,433 մլրդ դրամ։ Ընդհանուր բյուջեի ծախսերն 2016-ի 1.36 տրլն դրամից կաճեն մինչև 1,464 տրլն դրամ, եկամուտները՝ 1,21 տրլն դրամից մինչև 1․307 տրլն դրամ, բյուջետային դեֆիցիտը՝ 150 մլրդ դրամից մինչև 156 մլրդ դրամ։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |