«Վերջին բնակիչը»՝ Սկանդինավյան երկրների փառատոնի լավագույն գեղարվեստական ֆիլմ

«Վերջին բնակիչը»՝ Սկանդինավյան երկրների փառատոնի լավագույն գեղարվեստական ֆիլմ

PanARMENIAN.Net - Ռեժիսոր Ջիվան Գասպարյանի «Վերջին բնակիչը» ֆիլմը հաղթող է ճանաչվել Ֆինլանդիայի «Սկանդինավյան երկրների միջազգային փառատոնում» (Scandinavian International Film Festival) «Լավագույն գեղարվեստական ֆիլմ» անվանակարգում: Այդ մասին ասվում է ֆիլմի ֆեյսբուքյան էջում:

Կինոփառատոնի դիտումները կմեկնարկեն հոկտեմբերի 25-ին, իսկ «Վերջին բնակիչը» կցուցադրվի հոկտեմբերի 28-ին՝ որպես կինոփառատոնի փակման ֆիլմ։

Ըստ ֆիլմի սյուժեի, հայ-ադրբեջանական հակամարտության արդյունքում տեղահան եղած հայկական գյուղում, օրեցօր սեղմվող թշնամական օղակում մնում է «Վերջին բնակիչը»՝ Աբգարը՝ մեն-մենակ: Նա սպասում է իր աղջկան, ով ականատես է եղել գազազած ամբոխի կողմից ամուսնու սպանությանը և հոգեկան խանգարումով հայտնվել է հիվանդանոցում: Ադրբեջանցի Իբրահիմը, Աբգարի աղջկան գտնելու, բերելու դիմաց, նրան առաջարկում է աշխատել մզկիթի կառուցման վրա: Իբրահիմն օրեր անց Բաքվի հոգեբուժարաններից մեկում գտնում և բերում է աղջկան՝ Յուրգային:

Ֆիլմի համար երաժշտությունը գրել է System of a Down խմբի առաջնորդ Սերժ Թանկյանը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---