ՌԴ կրթության նախարարը հորդորել է Հայաստանի օրինակով շախմատ դասավանդել դպրոցում![]() 28 սեպտեմբերի 2017 - 16:03 AMT PanARMENIAN.Net - ՌԴ կրթության և գիտության նախարար Օլգա Վասիլևան հայտարարել է, որ պետք է օրինակ վերցնել Հայաստանից և շախմատ դասավանդել դպրոցում: «Հայաստանում, օրինակ, շախմատի դասերն ընդգրկված են 2-րդ, 3-րդ և 4-րդ դասարանների ուսումնական ծրագրերում: Արդյունքում՝ 6-րդ տեղը Մաթեմատիկայի համաշխարհային օլիմպիադայում, մեծ նվաճումներ ՏՏ ոլորտում»,-հայտարարել է Վասիլևան RT-ին տված հարցազրույցում: Նախարարը հավելել է, որ նման հաջողությունները շաղկապված են: «Շախմատն ինտելեկտ է, զարգացում, դրա հետ ոչ ոք չի վիճի: Եվ շատ փոքր ծախսեր: Իսկ գլխավորը՝ մեթոդաբանությունն այնքան լավն է, քանի որ հազարամյակներ է մարդիկ շախմատ են խաղում, որ նույնիսկ այն ուսուցիչը, որը նախկինում շախմատ չի խաղացել, շատ արագ կարող է հասկանալ խաղի հիմունքներն ու սկսել պատրաստել փոքրիկներին: Դա պետք է լինի դպրոցներում»,-ասել է նախարարը: Հայաստանի կառավարության որոշմամբ 2011 թվականի սեպտեմբերի 1-ից բոլոր հանրակրթական դպրոցների կրտսեր դասարաններում դասավանդվում է շախմատ առարկան: Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հայտարարել է, որ պատրաստ է աջակցել ՌԴ դպրոցներում շախամտի պարտադիր ուսուցմանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |