Պաշտոնյա. Տրոլեյբուսի վթարի պահին վարորդը ղեկին չի եղել![]() 28 սեպտեմբերի 2017 - 16:41 AMT PanARMENIAN.Net - Նախնական տեղեկատվության և վարորդի կողմից տված ինֆորմացիայի համաձայն, Մյասնիկյան պողոտայում սեպտեմբերի 28-ին գրանցված տրոլեյբուսի վթարի պահին վարորդը ղեկին չի եղել: Վարորդն ասել է, որ պողոտայով իջնելուց տրոլեյբուսի «շտանգաները» լարերի վրայից ընկել են, որի պատճառով ինքը ստիպված է եղել մեքենան կանգնեցենել, ձեռքի արգելակը քաշել, որպեսզի «շտանգաները» դնի տեղը ու կարողանա շարունակել իր ընթացքը: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը՝ պատասխանելով հարցին, թե որն է եղել Մյասնիկյան պողոտայում 1 երթուղին սպասարկող տրոլեյբուսի վթարի պատճառը, գրում է Panorama.am-ը: «Այդ ընթացքում այնտեղ կարճ միացման նման որևէ բան է տվել, որը հնարավոր չի եղել տեղաշարժել «շտանգաներ»-ը: Վարորդն ուզել է մեքենան մի քիչ առաջ տանի, որպեսզի պոկվի հաղորդալարից, հետո շարունակի իր աշխատանքը: Այդ ընթացքում որպեսզի մեքենան առաջ տանի, ձեռքի արգելակը, որը մինչև այդ կանգնեցրած է եղել, ըստ իր վարկածի և պատմածի, իջեցրել է որպեսզի կարողանա մի քիչ առաջ տալ: Այդ իջեցելու պահին, քանի որ թեքության վրա է եղել, վարորդի անփութությունը, որ նախապես կարող էր ապահովել վերջնական տեղաշարժի խնդիրը, նոր քայլ կատարել, արգելակն իջնելուց մեքենան սկել է տեղաշարժվել: Չի հասցրել նստի, որպեսզի արգելակում անի, որի պատճառով նման դեպք է եղել»,- մանրամասնել է նա: Հարցին՝ վարորդը պատասխանատվության ենթարկվելու է, Նավասարդյանը պատասխանել է՝ իրավապահ մարմինները կքննեն, հետագայում կերևա, թե ինչ պատասխանատվության պետք է ենթարկվի: «Բայց կա վարորդի անփութությունը»,- նշել է Երևանի քաղաքապետարանի պաշտոնյան: Ժամը 14:34-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում՝ Բելլաջիո ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը:Պարզվել է, որ Հերացի-Աբովյան փողոցների խաչմերուկում թիվ 1 երթուղին սպասարկող տրոլեյբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի բետոնե բաժանարարին:Կան տուժածներ: Photo: From Robbie Raul Markosyan Facebook page ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |