Երկրպագուն «Սպորտինգ»-«Բարսելոնա» խաղի ժամանակ նետվել է դաշտ և համբուրել Մեսսիի մարզակոշիկը

Երկրպագուն «Սպորտինգ»-«Բարսելոնա» խաղի ժամանակ նետվել է դաշտ և համբուրել Մեսսիի մարզակոշիկը

PanARMENIAN.Net - Ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի «Սպորտինգ»-«Բարսելոնա» խաղի ժամանակ: Պատանի երկրպագուն դուրս է վազել մարզադաշտ և մոտեցել Լիոնել Մեսսիին:

Մեսսին «Բարսելոնայի» կազմում խաղում է 2004-ից: Այս պահի դրությամբ նա իրացրել է 519 գնդակ ակումբի համար 593 խաղում:

Ֆուտբոլիստը ընկերաբար գրկել է երկրպագուին, սակայն նա այլ վերաբերմունք է ցուցաբերել: Երկրպագուն արագ կռացել է և համբուրել արգենտինացի ֆուտբոլիստի ձախ մարզակոշիկը: Միայն դրանից հետո են նրան կարողացել հեռացնել խաղադաշտից, գրում է evrosport-ը:

Մեսսին 3-րդն է «Բարսելոնայի» կազմում խաղերի քանակով ակումբի պատմության մեջ՝ նա 593 հանդիպում է անցկացրել ակումբի կազմում: 30-ամյա արգենտինացին այդ ցուցանիշով հավասարվել է «Բարսելոնայի» նախկին պաշտպան Կարլես Պույոլին:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---