Ռոնալդուն աշխատավարձի գրեթե կրկնապատիկն է պահանջում՝ 40 մլն եվրո![]() 29 սեպտեմբերի 2017 - 11:28 AMT PanARMENIAN.Net - «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պահանջում է, որ իր աշխատավարձը գրեթե կրկնապատկեն՝ տարեկան 25 մլն եվրոյից հասցնելով 40 մլն եվրոյի: Պորտուգալացին ցանկանում է ստանալ այնքան, որքան ստանում են Լիոնել Մեսսին «Բարսելոնայում» և Նեյմարը «ՊՍԺ»-ում, այսինքն՝ տարեկան 30-40 մլն եվրո հարկերը մուծելուց հետո, գրում է evrosport-ը AS-ի վրա հղումով: Ներկա դրությամբ Ռոնալդուի մաքուր աշխատավարձը կազմում է 21 մլն եվրո: «Ռեալը» պատրաստ է թիմի առաջատարի աշխատավարձը հասցնել 25 մլն եվրոյի: Ռոնալդուի պայմանագիրը գործող է համարվում մինչև 2021թ.: Ըստ Football Leaks-ի, Նեյմարը «ՊՍԺ»-ում տարեկան մոտ 37 մլն եվրո է ստանում: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |