Երևան-Բաթումի գնացքի 50.000-րդ ուղևորն անվճար ուղևորության սերտիֆիկատ է ստացել29 սեպտեմբերի 2017 - 12:02 AMT PanARMENIAN.Net - Երևանի երկաթուղային կայարանում սեպտեմբերի 29-ի վաղ առավոտյան դիմավորել են Երևան-Բաթումի-Երևան երթուղում գործող «Արմենիա» ֆիրմային գնացքի հիսուն հազարերորդ ուղևորին: Հարավկովկասյան երկաթուղու «հոբելյանական» ուղևորն էր Գայանե Հովհաննիսյանը, որը Հայաստանի մայրաքաղաք էր վերադարձել Վրաստանում անցկացրած ամառային հանգստից հետո: Նրան ողջունել է «ՀԿԵ» ՓԲԸ Ուղևորափոխադրումների տնօրինության պետ Գագիկ Մովսեսյանը, որը ուղևորին հուշանվերներ և 2018-ին Երևան-Բաթումի-Երևան գնացքով անվճար ուղևորության սերտիֆիկատ է հանձնել: «Արմենիա» ֆիրմային գնացքն աշխատում է ամեն տարի հունիսից-սեպտեմբեր: 2012 թվականից այն կրում է «ֆիրմային» կարգը, որը շնորհում է ԱՊՀ երկրների երկաթուղային տրանսպորտի խորհուրդը: 2017-ին ուղևորահոսքը Երևան-Բաթումի-Երևան երթուղում արդեն գերազանցել է 50.000-ը՝ 14,2% ավելանալով անցած տարվա հետ համեմատ: «ՀԿԵ» ՓԲԸ-ն աշխատում է ուղևորներին մատուցվող ծառայությունների որակի և հարմարավետության կատարելագործման ուղղություններով: Այս տարվա ամառային ուղևորափոխադրումների շրջանում չեն գրանցվել գնացքի ուշացման դեպքեր, գրանցվել էր օդափոխության համակարգի խափանման միայն մեկ դեպք: Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքի արդիականացման շնորհիվ 2009 թվականից գնացքի երթևեկության տևողությունը կրճատվել է 6 ժամով՝ 21,5 ժամից հասնելով 15 ժ 40 ր: «ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատ են արձակվել Նրանք 3 ամիս չեն կարողանալու վարել իրենց հաղորդումը |