Սևանում ջրային սպորտաձևերի ներառական ճամբար կանցկացվի![]() 29 սեպտեմբերի 2017 - 12:10 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 1-ից 10-ը Սևանա լճում կկազմակերպվի ջրային սպորտաձևերի ներառական ճամբար: Ավանդաբար «Ռոսատոմի» հովանավորությամբ կազմակերպվող ճամբարում կներգրավվեն Ռուսաստանի տարբեր հատվածներից ու այլ երկրներից սահմանափակ կարողություններով մարդիկ: Նրանց սպասվում են առագաստանավային սպորտի, կայակինգի ու ֆրիդայվինգի ամենօրյա պարապմունքներ, որոնք կանցկացվեն լճի ափին գտնվող Armenian Camp-ում: Մի շարք մարդասիրական միջոցառումներ կկազմակերպվեն նաև Երևանում՝ կլոր սեղաններ, վարպետության դասեր, Հայաստանի հասարակական կազմակերպությունների ու հաշմանդամների միությունների հետ հանդիպումներ: «Ճամբարում առողջ ու հաշմանդամություն ունեցող մարդիկ սովորում են ապրել միասին, հաղթահարել տարերքն ու ներքին արգելքները՝ օգտագործելով միմյանց ուժեղ կողմերը»,- ասել է «Հոգու առագաստ» նախագծի ղեկավար Օլեգ Կոլպաշչիկովը: Միջոցառման հիմական նպատակը փորձի փոխանակումն է և միջազգային ներառական կապերի հաստատումը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |