Բաքուն Արցախ այցելած Թուրքիայի 4 քաղաքացու միջազգային հետախուզում է հայտարարել![]() 29 սեպտեմբերի 2017 - 14:21 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի գլխավոր դատախազությունը Թուրքիայի 4 քաղաքացու հետախուզում է հայտարարել, որոնք այցելել էին Լեռնային Ղարաբաղ: Ըստ դատախազության հայտարարության, Թուրքիայի քաղաքացիներ Ուֆուկ Ուրասը, Ալի Բայրամօղլուն, Սաիդ Չաքինօղլուն և Էրոլ Քաթիրչօղլուն սեպտեմբերի 22-ին այցելել են Լեռնային Ղարաբաղ Հայաստանի տարածքով, գրում է «Ինտերֆաքս-Ադրբեջանը»: Գլխավոր դատախազությունը սեպտեմբերի 28-ին քրեական գործ է հարուցել Ադրբեջանի ՔՕ 318.2 հոդվածով` Ադրբեջանի սահմանի ապօրինի հատում: «Կա դատարանի որոշում այդ թուրք քաղաքացիների հանդեպ որպես խափանման միջոց կալանքը ընտրելու մասին: Այդ նպատակով բոլոր 4-ի միջազգային հետախուզում է հայտարարվել: Քաղաքացիների հանդեպ քննչական գործողություններ իրականացնելու նպատակով Ադրբեջանը համապատասխան հարցումով դիմել է Թուրքիայի իրավապահ մարմիններին»,-ասվում է հաղորդագրության մեջ: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Բաքվի սև ցուցակը համալրվել է 3 նոր անունով՝ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամներ Դևիդ Վալադաոյի, Ֆրենկ Փալոունի և Թուլիս Գեբըրդի անուններով: Թվարկված կոնգրեսականներն ընդգրկվել են անցանկալի անձանց ցուցակում: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարարության մամուլի ծառայության պետ Հիքմեթ Հաջիևը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |