Վարդան Օսկանյանը մասնակցելու է Անվտանգության քաղաքականության հարցերով 44-րդ համաժողովի աշխատանքներին 8 փետրվարի 2008 - 18:02 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 9-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը կմեկնի Մյունխեն` մասնակցելու Անվտանգության քաղաքականության հարցերով 44-րդ համաժողովի աշխատանքներին: Այդ մասին հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Համաժողովին կմասնակցեն Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին, Մոլդովայի նախագահ Վլադիմիր Վորոնինը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սխեֆերը, ԵՄ միասնական արտաքին եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Խավիեր Սոլանան, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը,15 երկրների արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարներ:Փետրվարի 13-14-ին նախարար Օսկանյանը կմասնակցի Կիեվում կայանալիք Սեւծովյան տարածաշրջանի եւ ԵՄ անդամ երկրների արտգործնախարարների հանդիպանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |