Երևանում հերթական համերգն է տապալվել․ Այս անգամ չի գա Մոնատիկը![]() 29 սեպտեմբերի 2017 - 15:04 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 30-ին Երևանում կայանալու էր առաջին UpEvn Open Air 2017 երիտասարդական փառատոնը, որի շրջանակում ելույթ էին ունենալու դիջեյներ, երգիչներ և երաժիշտներ Հայաստանից, Եվրոպայից, Ուկրաինայից և Ռուսաստանից: Նրանց թվում պետք է լինեին նաև ռուսաստանցի ռեփեր, Presnya Family երաժշտական լեյբլի հիմնադիր Kravz-ը և ուկրաինացի երգիչ, պարող, երգերի հեղինակ, կոմպոզիտոր Monatik-ը: Սակայն սեպտեմբերի 28-ի երեկոյան կազմակերպիչները հայտնեցին, որ համերգը չի կայանալու: Կազմակերպիչների տարածած հաղորդագրության համաձայն, վաճառվել է ոչ ավելի քան 200 տոմս, և «նման մեծ միջոցառումը չի կարող իրականանալ առանց պետական և հովանավորչական աջակցության ու տոմսերի վաճառքի ցածր ակտիվության դեպքում»: Գնված տոմսերը շուտով հնարավոր կլինի վերադարձնել: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |