Երևանում մեկնարկել է ԴիջիԹեքը![]() 29 սեպտեմբերի 2017 - 14:50 AMT PanARMENIAN.Net - Երևանում սեպտեմբերի 29-ին մեկնարկել է 13-րդ ամենամյա ԴիջիԹեք տեխնոլոգիական ցուցահանդեսը, որի նպատակն է ստեղծել բարենպաստ միջավայր բարձր տեխնոլոգիաների ընկերությունների, գործարար սպառողների և հասարակության միջև, ընդլայնել միջազգային համագործակցությունը, ներկայացնել հայաստանյան ՏՀՏ դաշտի իրական պատկերը, ծանոթացնել ձեռքբերումներին, առկա մարտահրավերներին ու հեռանկարներին: Ցուցահանդեսի բացման արարողությանը մասնակցում էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՏԿՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանը և բարձրաստիճան այլ հյուրեր: Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ը «Տոն տեխնոլոգիական հայության համար» կարգախոսի ներքո անցկացվող տեխնոլոգիական միջազգային ցուցահանդեսում ներկայացված են հայկական տեխնոլոգիական և բազմաթիվ այլ, այդ թվում՝ նորաստեղծ ընկերությունների արտադրանքն ու ծառայությունները, ինչպես նաև դպրոցականների նորարարական գաղափարներն ու տեխնոլոգիական լուծումները, շուկայի զարգացման միտումներն ու նորարարությունները: Ցուցահանդեսի այցելուների համար տեղեկատվություն կա նաև թափուր աշխատատեղերի մասին: «ԴիջիԹեք էքսպո-2017»-ի շրջանակներում կանցկացվեն գործարար հանդիպումներ, մրցույթներ և սեմինարներ: Ցուցահանդեսին այս տարի մասնակցող 150 ընկերության շարքում տեղական հեղինակավոր ընկերություններից բացի, պատասխանատուների հավաստմամբ, մասնակցում են նաև ոլորտի առաջատար ընկերություններ աշխարհի տարբեր երկրներից՝ Ճապոնիայից, Չինաստանից, Հնդկաստանից, ԱՄՆ-ից, Կանադայից, Միացյալ Թագավորությունից, ՌԴ-ից, Շվեդիայից, Ավստրիայից, Գերմանիայից, Հունաստանից, Լատվիայից, Լիտվայից, և այլն: Վահան Մարտիրոսյանն իր ելույթում նշել է, որ տարեցտարի «ԴիջիԹեք»-ն ավելի ընդլայնվում է, առաջարկվում են նոր լուծումներ. «Դրա վառ ապացույցն այն է, որ ցուցահանդեսին մասնակցում է մոտ 150 ընկերություն, որոնք ներկայացնում են իրենց լուծումները: Մասնակցում են նաև տասնյակ արտասահմանյան ընկերություններ, և գործակցության եզրերը գնալով ընդլայնվում են», գրում է Panorama.am-ը: Նրա խոսքերով՝ «ԴիջիԹեք»-ի շրջանակում անցկացվելու են գիտաժողովներ, մասնավորապես, արդեն պլանավորված է հայ-ճապոնական և հայ-կանադական գիտաժողովները, որոնց շրջանակներում, ըստ Վահան Մարտիրոսյանի, քննարկվելու են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման և համագործակցության հեռանկարները: Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն էլ հայտնել է, որ «ԴիջիԹեք»-ի շրջանակներում հետաքրքրված ընկերությունները պաշտպանության նախարարության հետ կքննարկեն տեխնոլոգիական ոլորտի և բանակի համագործակցության ձևաչափերը: Նա նաև նշել է, որ արդեն նախագծեր են մշակել, որոնք կներկայացնեն պաշտպանության նախարարությանը: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |