Վրաստանը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը Թուրքիայից եւ Արդբեջանից կախված լինելու պատճառով 8 փետրվարի 2008 - 18:06 AMT PanARMENIAN.Net - Ամեն տարի, ապրիլի 24-ին հայ համայնքը, Թբիլիսիում ՀՀ դեսպանատունը եւ թեմը կազմակերպում են ցույց, որը սկսվում է Սուրբ Գեւորգ եկեղեցու մոտ: Այդ մասին PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտարարել է Հայ Առաքեալական Եկեղեցու (ՀԱԵ) Վրաստանի թեմի առաջնորդ, եպիսկոպոս Վազգեն Միրզախանյանը: «Մենք երթով քայլում ենք դեպի Վրաստանում Թուրքիայի դեսպանատուն, իսկ հետո հայկական գերեզման: Թբիլիսիի հայերը մի քանի անգամ նամակ են ուղարկել խորհրդարան պահանջելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սակայն մինչեւ հիմա պատասխան չեն ստացել: Ըստ իս, ողջ հարցը Թուրքիայից եւ Ադբեջանից Վրաստանի տնտեսական կախվածության մեջ է, այդ երկրները շատ կարեւոր են Վրաստանի համար. նրանց տարածքով է նա ստանում գազ, էներգակիրներ... Այնպես որ, ամեն ինչ շատ բարդ է: Ճիշտ է, ինչպես ես արդեն նշել եմ, մամուլում աճել է հայերի նկատմամբ դրական վերաբերմունքը եւ ապրիլի 24-ին գրեթե բոլոր թերթերը գրում են մեր ցույցերի մասին: Ես հիշում եմ, ինչպես 2005 թվականին մենք պլակատներ էին փակցում` նվիրված Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցին, եւ ոստիկանությունը հետեում էր, որպեսզի դրանք ոչ ոք չպատռի: Ամեն դեպքում, Վրաստանի հայ համայնքը լավագույնի հույսով է ապրում: Այլ կերպ բարդ է ապրել»,- ընդգծել է Վազգեն Միրզախանյանը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |